ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը կարճվեց. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը (տեսանյութ)

Դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը կարճվեց. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ կարճվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը, հայտնում են ԲԴԽ-ից:

Գործի վարույթը կարճելու միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Մուրադ Հովակիմյանը:

Խորհուրդն այսօր հրապարակեց որոշումը, ըստ որի՝ միջնորդությունը բավարարվեց:
Որոշումն ընդունվել է միաձայն:

  • Կիսվել: