շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատավոր Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչվել

Դատավոր Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչվել

Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստին քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր (դադարեցված լիազորությունները) Արայիկ Մելքումյանը ճանաչվել է սնանկ եւ այւս պահին էլ ԱՄՆ-ում է։

ԲԴԽ դատավորի հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն կարո՞ղ է իմանալ՝ որտե՞ղ է Արայիկ Մելքումյանը, նրա ներկայացուցիչն ասաց, որ դատավորն այս պահին Հայաստանում չէ։ ԲԴԽ դատավորն էլ ասաց, որ ունեն տեղեկություն՝ դատավորը գտնվում է ԱՄՆ-ում։

ԲԴԽ դատավորը հայտնեց նաեւ, որ Մելքումյանը ճանաչվել է սնանկ, ներկայացուցիչն էլ ասաց, երբ դատավորի լիազորությունները դադարեցվել են, չի ունեցել ֆինանսական միջոցների այլ աղբյուրներ։

Ներկայացուցիչն ասաց, որ Դատական օրենսգրքով նախատեսված չէ որեւէ դրույթ՝ եթե դատավորի նկատմամբ կա սնանկության վարույթ, ապա նրա լիազորությունները պիտի դադարեցվեն.

«Մենք պարտավոր ենք առաջնորդվել իրավական նորմերի պահանջներով։ Կարծում եմ, որ դատավորը կարող է լինել անաչառ, նման ֆինանսական պարտավորությունները դեռեւս չեն ստիպում դատավորին՝ լինել օբյեկտիվ եւ անաչառ դատավոր։ Ձեր կողմից հնչեցված թվերը դեռեւս չեն նշանակում, որ այդ գումարները հաստատված են։ Կայուն եկամտի առկայությունը կարող է հանգեցնել անվճարունակության հիմքերի վերացման»։

  • Կիսվել: