շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանը վարույթ է ընդունել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը, հայտնի է դատական նիստի օրը

Դատարանը վարույթ է ընդունել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը, հայտնի է դատական նիստի օրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթ է ընդունել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործով դատական նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12.00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նրա դեմ հետապնդումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։

  • Կիսվել: