շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանը թույլատրեց Վահան Բադասյանին բացակայել Հայաստանից

Դատարանը թույլատրեց Վահան Բադասյանին բացակայել Հայաստանից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլատրել է Վահան Բադասյանին բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Դատավորն այսօր արտահերթ նիստում բավարարել է պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։

   44-oրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած եւ առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Վահան Բադասյանը դեկտեմբերի 27-ից մինչեւ հունվարի 8-ը հետազոտման նպատակով կգտնվի Հայաստանի սահմաններից դուրս։

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Նա այս տարվա հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ: 

Վահան Բադասյանը կալանավորվել էր հունվարի 29-ին, իսկ փետրվարի 10-ին դատախազը որոշել էր փոխել նրա խափանման միջոցը` կալանքը։

  • Կիսվել: