շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է մեկնել Եվրոպա

Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է մեկնել Եվրոպա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա: Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ  Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

  • Կիսվել: