հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նարեկ Սարգսյանը դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Նարեկ Սարգսյանը դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Նարեկ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը, մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արամ Արամյանը։

Նիստից սկզբում կողմերը դիրքորոշում հայտնեցին լրատվամիջոցների կողմից դատական նիստի տեսա եւ լուսանկարահանման վերաբերյալ։ Թե մեղադրանքի, թե պաշտպանության կողմերը ասացին, որ հարցը թողնում են դատարանի հայեցողությանը, սակայն պաշտպանները խնդրեցին այսօրվա նիստի մի մասը անցկացնել դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ պետք է ներկայացվեն Նարեկ Սարգսյանի անձը բնութագրող որոշակի փաստական տվյալներ ինչպես առողջական վիճակի, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ։

Այժմ դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է նիստի այդ հատվածը դռնփակ անցկացնել-չանցկացնելու հարցը։

  • Կիսվել: