կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը (ուղիղ)

Դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը (ուղիղ)

Դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը: Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Այս պահին Մեղրիում ակցիա է՝ հաջակցություն ձերբակալված քաղաքապետի:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ավելի ուշ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։

 

  • Կիսվել: