երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դատարանը քննում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը․ ուղիղ

Դատարանը քննում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը․ ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթանում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը։

Հիշեցնենք՝  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում,  աշխատակիցների հանդեպ սպառնալիք հնչեցնելով, աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։  Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Չարչյանի կողմից իրենց ենթակա աշխատակիցների նկատմամբ նախընտրական փուլում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Վերջինս ձերբակալվել է։

  • Կիսվել: