շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը կքննի դռնփակ ռեժիմով

Դատարանը Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը կքննի դռնփակ ռեժիմով

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 25-ին, վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացրեց։

Նշենք, որ նիստերի դահլիճում քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվել էր, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարել էր, որ զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորել էր տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառել՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել դատական կարգադրիչների եւ հարազատների միջեւ։

  • Կիսվել: