շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել կազինոներում

Դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել կազինոներում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։

Արդյունքում դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ Է։

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 18-ը՝ ժամը 16։00-ն։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Սուքիասյանը մասնավորապես ասել էր․ <<ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախից Հայաստան է եկել տարբեր համարի կոշիկներով, սակայն շատ շուտով իր պաշտոնավարման ընթացքում այնքան է հարստացել, որ մեծ գումարներ է տանում Բադեն-Բադենի կազինոներում, և եղել է դեպք, որ այդ գումարները տեղափոխվել են Բադեն-Բադեն նախագահական ինքնաթիռով>>։

Նշենք, որ այս արտահայտություններից հետո է Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանին դատի տվել։

 

  • Կիսվել: