երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դատարանը Նարեկ Մալյանին անմեղ ճանաչեց «Չաուշեսկուների գնդակահարության» գործով

Դատարանը Նարեկ Մալյանին անմեղ ճանաչեց «Չաուշեսկուների գնդակահարության» գործով

Նարեկ Մալյանն արդարացվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացվեց։ Այս մասին որոշումը կայացվեց Ավան-Նոր-Նորք առաջին ատյանի դատարանում։

Դատարանը վճռեց Նարեկ Մալյանին ՔՕ 226.2 առաջին մասով ու նույն հոդվածի երկրորդ մասի առաջին կետի մասով առաջադրված մեղադրանքներով արդարացնել՝ ճանաչելով ու հռչակելով վերջինիս անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մալյանի նկատմամբ խափանման միջոցը վերացվում է:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը։

Դրանից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

  • Կիսվել: