շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:

«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: 

Կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:

 

  • Կիսվել: