Դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը
Քիչ առաջ դատարանը մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որով դատարանին առաջարկում են դադարեցնել Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, ինչպես նաև կարճել քրեական վարույթը։
Նրանց կարծիքով` Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը: Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին` իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։


