ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ մեղադրողներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ի դատական նիստում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին բացարկ հայտնել մեղադրող դատախազներին: Մեղադրող կողմը, սակայն, առարկել էր միջնորդությանը, այն որակելով անհիմն:

  • Կիսվել: