ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը մերժեց միջնորդությունը․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց

Դատարանը մերժեց միջնորդությունը․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, մերժեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նրա պաշտպանները դատարանին ասել էին, որ Մանուկյանը դրսեւորել է պատշաճ վարքագիծ, եւ, որ նոր հանցանք կատարելու ռիսկը բացակայում է։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

  • Կիսվել: