շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․Մակինյան

Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․Մակինյան

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի ընկերներ, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից

1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և
2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու
վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տասը չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»:

  • Կիսվել: