երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը․ անվավեր է ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը

Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը․ անվավեր է ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը

Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Այս մասին հայտնում է փաստաբան Արմեն Խաչատրյանը։ 
 
"Այսօր Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը",- նշել է նա։
 
Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին։


  • Կիսվել: