չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատարանը 15 օրով երկարացրեց Չալաբյանի կալանքը

Դատարանը 15 օրով երկարացրեց Չալաբյանի կալանքը

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը դատարանը  երկարացրեց 15 օրով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չալաբյանի փաստաբանը` Վարազդատ Հարությունյանը:

«Դատավոր Արսույակ Ալեքսանյան որպես արդարադատություն իրականացնող այլևս գոյություն չունի:

Էլ իրեն իմ մոտ գովացող չլինի:

Կալանքի ժամկետը անօրինական բավարարեց և երկարացրեց Չալաբյանի կալանքը 15 օրով, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա գործն ուղարկի դատարան:

Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով:

Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները:

Անձին անօրինական կալանքի տակ պահող յուրաքանչյուր պաշտոնյա պատժվելու է` նստելու ձևով

Հ. Գ. հա ու դատավորը պիտի էնպես ապրի ու գործի, որ չամաչի գլուխը բարձրացնել ու նայել նիստին ներկաների աչքերին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:  

  • Կիսվել: