ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատարանում մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Դատարանում մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը (ուղիղ)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Համալսարանի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նրանք մեղադրվում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման մեջ։

Մ.Նարիմանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին եւ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ գրավը:

Մ.Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով, գրավով եւ պաշտոնավարության կասեցմամբ:

  • Կիսվել: