հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանները կբեռնաթափվեն գումարի բռնագանձման փոքր հայցերից

Դատարանները կբեռնաթափվեն գումարի բռնագանձման փոքր հայցերից

Արդարադատության նախարարության, գործադիր, դատական իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի, Նոտարական պալատի, բանկերի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանրային միջոցառում, որի նպատակն էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը։

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի կարգով քննվող որոշ գործեր հանձնել նոտարների իրավասությանը: Առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել միայն այն գործերը, որոնցով ներկայացված գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում հինգ միլիոն դրամը: Ընդ որում, նոտարին նշված պահանջով դիմում կարող են ներկայացնել միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք:

Նախագծի նպատակն է բարձրացնել փոքր հայցապահանջներով քաղաքացիական գործերի արտադատական լուծման արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը և կապահովի նշված գործերի ժամանակին ու արագ լուծումը:

 

  • Կիսվել: