հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանն իրավունք չունի ասել՝ այս անձինք հեղինակություն վայելող չեն. Քոչարյանի պաշտպան

Դատարանն իրավունք չունի ասել՝ այս անձինք հեղինակություն վայելող չեն. Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի կարծում, որ դատավորն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ասել՝ վստահություն չեն վայելում այն անձինք, ովքեր տարբեր ժամանակահատվածում եղել են ՀՀ գործով իշխանության ղեկավարներ: Այս մասին նա ասյօր ասաց| ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիսից հետո:

«Նրանցից մեկը նաեւ որոշակի ժամանակահատված եղել է ԱԺ նախագահ եւ երկար ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր։ Եթե պետությունն իրենց ժամանակին վստահել է պետության կառավարումը, ապա ես չեմ կարծում, որ պետությունն իրավունք ունի, դատարանն էլ պետության անունից, ասել՝ այս անձինք հեղինակություն վայելող չեն։ Օրենքում ասվում է, որ 2 անձի երաշխավորությունը, վստահելի անձի դեպքում նույնիսկ 1 անձի երաշխավորությունն է հերիք, այս դեպքում եկել են 4 հոգի»,-նշեց պաշտպանը։

Նա խոսեց նաեւ գրավի կիրառման մասին եւ ասաց. «Իսկ գրավի մասով թող դատարանը սահմանի գրավի չափը։ Այդ հարցով մենք որեւէ առաջարկ չենք արել, որովհետեւ եթե մենք ինչ-որ առաջարկ անեինք եւ դատարանը մեր ադ առաջարկած թիվը համարեր փոքր, ինքն իրավունքն չուներ ավելի մեծ թիվ սահմանել, այդ պատճառով մենք խնդրել ենք գրավ կիրառել»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ավարտեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդութունների քննարկումը։

Որպես անձնական երաշխավոր այսօր դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին։

  • Կիսվել: