հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատարան մի եկեք․ Հրայր Թովմասյան

Դատարան մի եկեք․ Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքացիներին կոչ է անում չմասնակցել մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին։

«Սիրելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: