երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դատապարտյալը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել մեկ այլ դատապարտյալի հետ

Դատապարտյալը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել մեկ այլ դատապարտյալի հետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող դատապարտյալներից մեկի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ պահվող դատապարտյալը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին մեկ այլ դատապարտյալ հիվանդասենյակում բռնել է իր ձեռքերը, իջեցրել վարտիքը և իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև կասկածներ, որ հնարավոր է՝ դատապարտյալը գույները խտացրել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: