ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատապարտյալները դիմել են վարչապետին սահման մեկնելու խնդրանքով

Դատապարտյալները դիմել են վարչապետին սահման մեկնելու խնդրանքով

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ֆեյսբուքյան էջում ՝ անդրադառնալով ցմահ դատապարտյալների դիմումին՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ցմահ դատապարտյալները դիմում են վարչապետին: Նրանք լսել են վարչապետի ելույթ-կոչը: Նրանք ուզում են մասնակցել պատերազմին: Ասում են՝ մենք այստեղ չենք կարող հանգիստ նստել, երբ թուրքը մեր սահմանին է, երբ հայրենիքը վտանգի մեջ է, սպանվում են 18 տարեկան տղաներ, ասում են՝ հիմա մեր հերթն է: Նրանք ցուցակագրել են դատապարտյալներին նույնիսկ ջոկատներ են կազմել, պատրաստ են ու վճռական, մնում է՝ բացել բանտի դռները նրանց առջև:

Հայրենիքը բոլորինն է և բոլորն իրավունք ունեն այս օրհասական պահին պաշտպանել այն»,-գրել է Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո մարզերում հավաքվել են կամավորական ջոկատներ սահման մեկնելու համար: 

  • Կիսվել: