ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում. ՀՀ ՄԻՊ

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է այսօր հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում ճանապարհը փակողների հասցեին վիրավորական արտահայտություն անելը: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
 
՛՛Դատապարտելի է  ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում: 
 
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
 
Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են: 
 
Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Մանուկյանը Գյումրի իր մուտքը խոչընդոտողներին անվանել էր ՛՛բոմժեր, որոնց ՛՛Իմ քայլից՛՛ փող են բաժանել՛՛:

  • Կիսվել: