հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատախազը միջնորդություն ներկայացրեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Դատախազը միջնորդություն ներկայացրեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով մեղադրող դատախազի մեղադրական ճառը։

Գործով  մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Մեղադրող դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված է։ Ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդեց դատարանին կիրառել վաղեմություն։

Հաջորդ դատական նիստը, որին կներկայացվի պաշտպանական կողմի խոսքը, նշանակվեց հուլիսի 17-ին, ժամը՝ 16։30-ին։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

 

 

  • Կիսվել: