ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունը ուսումնասիրում է օգտատեր Արսեն Ավագյանի գրառումը արցախցիների վերաբերյալ

Դատախազությունը ուսումնասիրում է օգտատեր Արսեն Ավագյանի գրառումը արցախցիների վերաբերյալ

Դատախազությունում ԶԼՄ-ների և սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ավագյանի գրառումը արցախցիների վերաբերյալ, նախաձեռնվել է ուսումնասիրություն: Այս մասին InfօPort.am-ի հարցմանն ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ըստ ուսումնասիրության արդյունքների հետագա լուծման մասին կտեղեկացվի»,- պարզաբանեց նա:

Նշենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը ատելություն պարունակող գրառում էր կատարել արցախցիների նկատմամբ, մեղադրելով նրանց պատերազմի ժամանակ տասնյակ հազարներով Արցախը լքելու և պարտության մեջ, ինչպես նաև երեսով տալով հայաստանցիների հյուրընկալությունը պատերազմից մազապուրծ արցախցի կանանց և երեխաներին: «Արցախից փախած կանանց մեծ մասը գեղեցկության սրահներում և ժամանցի վայրերում իրենց հաճելի օրն էր կազմակերպում։

Գրառման մեջ քպականաը զատել է արցախցուն հայից. «Հայը աշխատել է դուք կերել եք...» և մի շարք նմանատիպ ձևակերպումներ:
Այնքան վատ էիք ձեզ պահում, որ խանութներից ձեր կատարած գնումների դիմաց գումարը չէիք ցանկանում վճարել, քանի որ սովորել էիք, որ հայը պետք է աշխատի, իսկ դուք ապրեք։ Հայը պետք է զոհվի, որ դուք «կայֆավատ» լինեք։

Նստել էիք ձեզ տեղ տված հայի օջախում, ուտում էիք նրա տված տաք հացը և այդ նույն հացի սեղանին ասում էիք` «կտորվեն հայերը, որ հայերը տենց չանեին թորքի հետ լավ էլ կապրեինք»։
Լսու՞մ եք, դուք եք հանձնել Արցախը, ձեր ղեկավարների հետ միասին։ Տասնյակ տարիներ հայն աշխատել է դուք կերել եք։ Հայը պահել է ձեր սահմանը` զոհելով իր կյանքը, դուք հարստացել եք ու ձեռք առել հայերիս։ Ձեր այդ տեսակը հայ կոչվելու իրավունք չունի։ Ձեր տեսակը, որը յուրաքանչյուր Արցախ մեկնած հային հեգնում էր, թե հայաստանցի է ու երկրորդ կարգի մարդու տեղ էիք դնում, ուրեմն հայ կոչվելու իրավունք չունեք։
Եթե հայ լինեիք, չէիք լքի ձեր հայրենիքը։

Սսկվեք, լեզուներդ մտցրեք համապատասխան տեղը և հանգստացեք»։

  • Կիսվել: