շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ ՍԴ որոշումը ստանալուց և ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո. Խաչատրյան

Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ ՍԴ որոշումը ստանալուց և ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո. Խաչատրյան

Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո՝ 1lurer.am-ի հետ զրույցում ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ՍԴ-ն հակասահմանադրական և անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այդ հոդվածով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
 
 
 

  • Կիսվել: