կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատախազությունը դատարանից պահանջում է բռնագանձել Վլադիմիր Գասպարյանի՝ Երևանում և Գեղարքունիքի մարզում գտնվող 2 բնակարանները, 3 բնակելի տները, ավտոտնակը, Կոտայքի մարզում գտնվող հողամասը

Դատախազությունը դատարանից պահանջում է բռնագանձել Վլադիմիր Գասպարյանի՝ Երևանում և Գեղարքունիքի մարզում գտնվող 2 բնակարանները, 3 բնակելի տները, ավտոտնակը, Կոտայքի մարզում գտնվող հողամասը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հարցմանն ի պատասխան մանրամասնել է, թե նախկին ոստիկանապետից և նրա հետ փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության որ գույքերն են պահանջում բռնագանձել։

Այսպիսով՝ դատախազությունը դատարանից պահանջում է բռնագանձել Երևանում և Գեղարքունիքի մարզում գտնվող 2 բնակարանները, 3 բնակելի տները, ավտոտնակը, Կոտայքի մարզում գտնվող հողամասը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ, 3 թանկարժեք ավտոմեքենաները կամ անհնարինության դեպքում՝ այդ շարժական գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր ավելի քան 90մլն դրամ, բանկում ներդրված 5.234.052,1 ռուբլի ավանդը և դրա վրա հաշվարկվող տոկոսագումարները, Գեղարքունիքի մարզի 1 անշարժ գույքի օտարման գումարը՝ 1.3 մլն դրամ, Երևանում և Գեղարքունիքի մարզում գտնվող 2 անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված վարձավճարները՝ շուրջ 16.5 մլն դրամի չափով, վերադարձված փոխառության չօգտագործված մաս՝ 20.3 մլն դրամ, ինչպես նաև 131 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ առաջիկայում ևս վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

  • Կիսվել: