ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց. ընդդիմադիրները փողոց են փակել

Դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց. ընդդիմադիրները փողոց են փակել

«Դիմադրություն» շարժման անդամները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

«Այս պահի դրությամբ ունենք 31 ապօրինի կալանավորված ընկերներ։ Բայց չունենք մի դեպք, որ ոստիկան լինի ձերբակալված կամ կալանավորված, ունենք բազմաթիվ փաստեր, որ ոստիկանները պետք է լինեն մեղադրյալ, բայց մեղադրյալ չեն։ Այս վիճակն աբսուրդ է, սա օրինականության հետ կապ չունի», - դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, թե դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց կամ հետապնդում հարուցելուց։ 

«Մենք այդ պահանջը դնելու ենք մինչև վերջ», - ասաց պատգամավորը։

Վարդևանյանը հայտարարեց, թե խաղաղ ճանապարհով ամեն ինչ անելու են, որպեսզի «առանց Նիկոլ Հայաստանը» դառնա իրականություն։

«Ու այդ տրամաբանության մեջ առաջարկում եմ հիմա փողոցը փակենք», -նշեց նա։

  • Կիսվել: