շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դատախազությունը բողոքարկել է Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշման դեմ

Դատախազությունը բողոքարկել է Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշման դեմ

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։

  • Կիսվել: