Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը․ Sputnik
«Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ դատախազությունից։
«Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը` առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և դիրքորոշում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ