հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դատախազների միջև միջադեպի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՔԿ

Դատախազների միջև միջադեպի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է հրապարակել մամուլում տեղ գտած նորություններից մեկի վերաբերյալ: 

«2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ «Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:

Կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հանրությանը մոլորեցնելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն»,- հայտնում են դատախազությունից:

  • Կիսվել: