շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով․ Դատախազություն

Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով․ Դատախազություն

Գլխավոր դատախազությունը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակում, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը»։ 

Դատախազությունից հայտնում են. ««Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված և «Մամուլի տեսություն» խորագրով լրատվական կայքերում տարածված «Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաև պետական մեղադրողը» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով և դատարանում այս գործով հանդես չի եկել որպես մեղադրող դատախազ:

Հետևապես, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե «պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը...», սխալ է»։ 

  • Կիսվել: