շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Դասընթացը վերաբերում է համաչափ ուժի գործադրմանը». վերապատրաստումներ պարեկային ծառայության ղեկավար կազմի համար

«Դասընթացը վերաբերում է համաչափ ուժի գործադրմանը». վերապատրաստումներ պարեկային ծառայության ղեկավար կազմի համար

Ոստիկանության կրթահամալիրում հերթական անգամ տեղի ունեցան պարեկային ծառայության աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։ Այս անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում վերապատրաստումներն անց են կացվել պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի համար։

Ոստիկանությունից  հայտնում են, որ ներգրավված էր ինչպես պարեկային ծառայության, այնպես էլ Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումների ղեկավարությունը։ Դասընթացներն անցկացնում էին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչները։

  • Կիսվել: