շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դանիել Իոաննիսյանը բացահայտել է, թե ով է կանգնած ՀՀ-ում պետական հեղաշրջման փորձի ետևում

Դանիել Իոաննիսյանը բացահայտել է, թե ով է կանգնած ՀՀ-ում պետական հեղաշրջման փորձի ետևում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը բացահայտել է, թե ով է կանգնած ՀՀ-ում պետական հեղաշրջման փորձի ետևում

«Ռուսաստանի ՊՆ «Պյատնաշկա» (Դոնեցկի 15-րդ) բրիգադի «Արբատ» հայ-ռուսական ստորաբաժանման ծառայողները Հայաստանում փորձել են զինված հեղաշրջում անել:

Դատելով օգտագործված տեխնիկայից, կարելի է պնդել, որ հեղաշրջման նախապատրաստամնը, բացի ՌԴ ՊՆ ծառայողներից, մասնակցել են նաև հատուկ ծառայությունները:

Հ.Գ. Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր»,-հայտնել է Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 3-ը կալանավորվել են։

 

 

  • Կիսվել: