հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դանակավոր գրպանահատները ձերբակալվեցին. Ձերբակալման ժամանակ նրանցից մեկը գետնին էր նետել դրամապանակ

Դանակավոր գրպանահատները ձերբակալվեցին. Ձերբակալման ժամանակ նրանցից մեկը գետնին էր նետել դրամապանակ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 31-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու և սառը զենք պահելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 31, 29 և 46 տարեկան երեք տղամարդու: Առաջին երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ:

Ձերբակալման ժամանակ 29-ամյա տղամարդը գետնին էր նետել դրամապանակ, որն, ըստ օպերատիվ տեղեկությունների, նա գողացել էր 44 երթուղու ավտոբուսի սրահում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դրամապանակի օրինական տերը: 51-ամյա տուժած կնոջից ընդունվել է հաղորդում:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: