հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դանակահարություն Ռոստովյան փողոցում. 21-ամյա երիտասարդը կալանավորվել է

Դանակահարություն Ռոստովյան փողոցում. 21-ամյա երիտասարդը կալանավորվել է

Մարտի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ՝ դանակահարված վիճակում:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Ռոստովյան փողոցում հիվանդանոց տեղափոխվածը վիճել էր 21-ամյա մի երիտասարդի հետ, որն էլ դանակով խփել էր նրան:

21-ամյա երիտասարդը ներկայացել է Էրեբունու բաժին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել է, որ դանակահարողը հենց նա է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
21-ամյա երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

  • Կիսվել: