հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դանակահարություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

Դանակահարություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 34-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 20:35-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից, ըստ որի՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցից  «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած արյունահոսող թափանցող վերք՝ մեծ ճարպոնի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդը:

Նախաքննության ընթացքում վերջինս ճանաչվել է տուժող,  զննության է ենթարկվել հիվանդանոցի կրիմինալ մատյանը, առգրավվել է տուժողի հագուստը, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը՝ արնանման հետքերով, ինչպես նաև նշված դանակի տուփը: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: