կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը

Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը: Նախարարի մեկ այլ որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչը հանվել է հաշվառումից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը դադարեցվել է սեփական դիմումի համաձայն:
 
Կառավարչի դիմումի հիման վրա հաշվառումից հանվելու դեպքում կառավարիչը չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:

  • Կիսվել: