հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դադարեցվել է 4682 կազմակերպության գործունեություն

Դադարեցվել է 4682 կազմակերպության գործունեություն

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

նույն օրվա դրությամբ իրականացվել է 54837 ստուգում, որից միայն 824-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներ իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

  • Կիսվել: