ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող մայրերը նույնպես մայրության բարձր նպաստ կստանան

Գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող մայրերը նույնպես մայրության բարձր նպաստ կստանան

2020 հուլիսի 1-ից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ավելի բարձր ամսական նպաստ (26.500 ՀՀ դրամ 18.000-ի փոխարեն) կստանան նաև աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում։ Եթե մայրը գյուղական վայրում նաև աշխատանք ունի, ապա երեխայի խնամքի նպաստը մինչև նրա 2 տարեկան լրանալը կլինի կրկնակի՝ ամսական 53.000 ՀՀ դրամ։

Նշենք նաև, որ հուլիսի 1 ժամկետը վերաբերում է նպաստի բարձրացման օրվան և տարածվելու է այդ պահին բոլոր շահառուների վրա, որոնք ստանում են նպաստը։

  • Կիսվել: