ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չալաբյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Չալաբյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բերած վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։

Ավետիք Չալաբյանի պաշտպանները նշեցին, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Ավետիք Չալաբյանին երեք ամսով կալանավորելու որոշմամբ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։

Նրանց պնդմամբ՝  քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց եւ չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում:

Պաշտպանները դատարանից խնդրեցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց, ինչին ի պատասխան՝ դատախազը նշեց, որ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը:

Հավելենք, որ նիստը հետաձգվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Հաջորդ նիստը կանցկացվի 29–ին, ժամը 13։00–ին։

  • Կիսվել: