ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան

Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան

Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը․

«Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:

Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:

Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:

Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

  • Կիսվել: