երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս

Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձ Ա. Խ.-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ընթացքում նկատել են, որ վերջինս դրսևորում է կասկածելի վարքագիծ:

Քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների համար նախատեսված սենյակում ծառայողների կողմից կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում Ա. Խ.-ն ինքնակամ հանձնել է ներքնաշորում թաքցրած բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

  • Կիսվել: