հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրա լիազորությունները կասեցվել են

Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրա լիազորությունները կասեցվել են

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը:

Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

 

  • Կիսվել: