ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուրաստան գյուղի 38-ամյա բնակիչը գողացել է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները

Բուրաստան գյուղի 38-ամյա բնակիչը գողացել է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Երասխ ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը գողանում է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Երևան-Երասխ ճանապարհի նշված հատվածում գողություն կատարելու պահին բռնել, ձերբակալել և, «ՎԱԶ-2107»-ի սրահում գտնվող գողոնով հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին են տարել Բուրաստան գյուղի 38-ամյա բնակչին: Բաժնում նա խոստովանել է, որ մետաղյա ձողերը գողացել է հետագայում մետաղի ընդունման կետեր հանձնելու նպատակով:

«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: