չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բռնությունը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ

Բռնությունը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է երեկ մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքին:
 
«Նմանօրինակ վերաբերմունքը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է:
 
Բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունն ու կարևոր մարդասիրական առաքելությունը պետք է արժանանան յուրաքանչյուրիս բարձր գնահատականին:
 
Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումներ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: