երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բռնի սեռական հարաբերություն է ունեցել 55-ամյա կնոջ հետ, ապա գողացել ոսկյա և արծաթյա զարդեր. մանրամասներ

Բռնի սեռական հարաբերություն է ունեցել 55-ամյա կնոջ հետ, ապա գողացել ոսկյա և արծաթյա զարդեր. մանրամասներ

Ապրիլի 28-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Տավուշի մարզի 55-ամյա մի բնակչուհի զանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն, հայերեն լեզվով ասել, որ թուրք է, ինչից ինքը վախեցել է:

Նշված հասցե մեկնած ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին կինը հայտնել է, որ անհայտ անձը ժամը 04.00-ի սահմաններում մուտք է գործել իր տուն, կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից հետո գողացել է ոսկյա և արծաթյա մեկական մատանի և մեկ զույգ ոսկյա ականջող ու ասել, որ ադրբեջանցի է, ոչ մեկին եղածի մասին չասի, ինքը պարբերաբար գալու է, ինչից հետո դիմել է փախուստի:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 10:45-ին, հայտնաբերվել, ձերբակալվել և Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Դովեղ բնակավայրի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Բաժնում նա խոստովանել է, որ ինքն է կատարել վերը նշված հանցագործությունը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հափշտակված զարդերը:

27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

  • Կիսվել: