հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ չի հարուցվի

Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ չի հարուցվի

Նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ամիրյան փողոցում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 19-ին բողոքի ակցիաներ են իրականացվել։ Այդ օրը ակցիայի մասնակիցները փակել էին Ամիրյան փողոցը, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել։

 

  • Կիսվել: